Սևակ Ամրոյանի ջերմ հրապարակումը կնոջ հետ․ ահա թե որտեղ է զույգն անցկացնում հանգիստը


Սևակ Ամրոյանը, ով սիրված արտիստ է, այժմ հանգստի է մեկնել։ Երգիչը կարճ ժամանակամիջոցում գրավել է հանրությանը և այժմ վայելում է նրանց սերն ու հարգանքը։

Վերջերս Սևակն ընտանիք կազմեց։ Նրան երկրպագուները համացանցային տիրույթում հասցրել են շնորհավորել և երջանկություն մաղթել։ Այժմ ուշի ուշով հետևում են, թե ինչպիսի լուսանկարներ է հանրայնացնում սիրելի երգիչը։

Սևակը, ճիշտ է, այնքան էլ մեծ ակտիվություն չունի համացանցային տիրույթում, սակայն ժամանակ առ ժամանակ հրապարակումներով է հանդես գալիս և թույլ չի տալիս, որ երկրպագուները կարոտեն իրեն։ Վերջին հրապարակումներում երգիչը կնոջ հետ է։ Ինչպես նկատելի է՝ զույգը շրջագայում է։

 

Այժմ էլ նրանք գտնվում են Իտալիայում, որտեղից էլ լուսանկար է հանրայնացրել Սևակ Ամրոյանը։ Լուսանկարին կից երգիչը գրել է․ «Ընտանիք»։ Այո՛, դեռևս փոքրիկ, սակայն անչափ ջերմ ու սիրով լի ընտանիք։

 

Լուսանկարը Իտալիայի մայրաքաղաք Հռոմից է։ Այն ներկայացնում ենք նյութին կից, իսկ ընտանիքին մաղթում անվերջ սեր ու համերաշխություն։


Понравилась статья? Поделиться с друзьями: