Ստուգումներ բանակում միայն Սուրեն Պապիկյանը չի անցկացնում․․․


Ալեն Սիմոնյանը, ով հանդիսանում է ԱԺ նախագահը, օրերս գտնվել է դիրքերում և փորձել իր աչքով տեսնել ինչ է կատարում այնտեղ, ինչպես է ընթանում զինվորների, հրամանատարական անձնակազմի ծառայությունը և այլ մանրամասներ։

Դիրքեր կատարած այցից մի քանի լուսանկարներ հանրայանցրել է հայտնի բլոգեր Ռոման Բաղդասարյանը։ Տվյալ հրապարակման մեկնաբնությունների դաշտում մի շարք օգտատերեր քննադատական գրառումներ են կատարել։

Նրանցից մեկն էլ նշել էր, որ Ալեն Սիմոնյանը չի ծառայել Հայոց բանակում և դժվար թե հասկանա, թե ինչ է կատարվում այնտեղ։

Ռոման Բաղդասարյանը քննադատական գրառումներին պատասխանելով նշել է, որ ԱԺ նախագահը իր աշխատանքը լավ է կատարում և նա պարտավոր չէ ռազմական գործին տիրապետել։

Իսկ աշխատանքից դուրս նա եկել և իր աչքով է ցանկացել տեսնել, թե ինչպես են իրենց զգում զինվորները։ «Ի՞նչ պատճառ կա նրան քննադատել դրա համար», — գրել է Ռոման Բաղդասարյանը։


Понравилась статья? Поделиться с друзьями: