Ստյոպա Սաֆարյանի «Ովքեր ժողովրդին ժեխ էին ասում․․․» վերտառությամբ ուշագրավ գրառումը


Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը բավականաչափ ակտիվ քաղաքական գրառումներ է կատարում և ներկայացնում իր վերծուծությունները։ Նա լայն լսարան ունի, որը այս կամ այն հարցի վերաբերյալ մշտապես հետևում է Սաֆարյանի վերլուծություններին։ Այս անգամ ՀԽ նախագահը անդրադարձել է Քոչարյանի՝ հանդիպումներից մեկում ունեցած ելույթին, մասնավորապես որսի վերաբերյալ։

Համակիրների հետ հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը Տանզանիայում որսորդության ընթացքում արված հայտնի լուսանկարի վերաբերյալ հարց է ուղղել ՀՀ երկրորդ նախագահին։ Այս մասին Ստյոպա Սաֆարյանը «Ովքեր ժողովրդին ժեխ էին ասում․․․» վերտառությամբ գրառում է կատարել, որտեղ նշել է, որ Քոչարյանը հասարակությանը շոկի ենթարկելու աստիճան անկեղծ է։

«Ինքը բնությունը շատ սիրում է, ընտրվելու դեպքում էլ որսը դիտարկելու է որպես ոչ միայն իր անձնական հոբբիի բավարարման միջոց, այլ նաև մեծ կալիբրով ղեկավարների որսի հրավիրելու, երկրի ղեկավարի հանդեպ վստահություն ստեղծելու ու Հայաստան ներդրումներ բերելու միջոց․․․

Բայց միամիտ չլինեք․ միայն թեկնածուն չէ ապրում միջնադարյան թագավորական պանյատներով՝ «թագավորական» որսի գնա, մրցակիցներին դուելի կանչի, իր հետ հարաբերվողներին փոշմանացնի, մրցակիցներին մինչև քոքը մաշացնի։ Համակիրն էլ կափարիչի նման գտել է կճուճին ու ասում է՝ «ոչխարի հոտը, որին առյուծն է առաջնորդում, ավելի ուժեղ է, քան թե առյուծների խումբը, որին ոշխարհն է առաջնորդում»․․․

Ահա «էլիտայի» ողջ պատկերացումը հասարակության, պետության, ներդրումների, տնտեսական զարգացման մասին։ Փաստորեն ժեխ-ը դեռ կարգին նամուսով բառ էր, կարան նաև հասարակութանը ոչխարհի հոտի հետ էլ համեմատեն․․․ Օր չկա, որ չցնցեն մարդկային քաղաքակրթությանն ու բանականությունը․․․»,- գրել է Սաֆարյանը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!