Սպորտսմեն հերոսը հնարավորություն է ունեցել նահանջելու, բայց չի դիմել այդ քայլին և ընկել է հերոսի մահով


Այսօր յուրաքանչյուրս արթնանում ու վայելում ենք մեր ամենասովորական օրը շնորհիվ այն տղաների, որոնք այսօր հավետ հեռացել են իրենց ընտանիքներից․ թողել ծնողին, քույրիկին, եղբորը, կնոջը, երեխաներին։ Մեր կյանքի բոլոր օրերում երախտապարտ ենք նրանց։

Կառուցենք ու վերանորոգենք հայրենիքը նորովի․ հանուն նրանց, հանուն նրանց կերտած սխրանքների և հանուն նրանց անմահության։ Ճանաչենք մեր հերոսներին անուն առ անուն ու բարձր պահենք նրանց հերոսական անունը։

Անմահացած հերոս տղաներից մեկն էլ Մեխակ Տոնոյանն է, ով  ծնվել է Վայքում, 2000 թվականին։ Մեխակը մեկնել էր ծառայության 2019 թվականին։ Ծառայությունն անցկացնում  էր Ջաբրայիլում։

Հերոսը սպորտսմեն էր, տասը տարի զբաղվել էր սպորտով և առանց սպորտի չէր պատկերացնում կյանքը։ Բազմաթիվ անգամ նա միջազգային հարթակներից բարձր է պահել հայկական դրոշը։ Ճանաչվել է Շիրակի մարզային բռնցքամարտի չեմպիոն։

Թեժ մարտերի ժամանակ  շրջափակումից հանել է 40 հոգու։ Հնարավորություն է ունեցել նահանջելու, բայց չի դիմել այդ քայլին և ընկել է հերոսի մահով: Զոհվել է հոկտեմբերի 29-ին, իր 20 ամյակից մեկ օր առաջ: Հիշատակդ հավերժ․․․


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!