Սպանվել է 44-օրյա պատերազմի 27-ամյա մասնակիցը․ մանրամասներ միջադեպից


Օրերս մի տեղեկություն տարածվեց Լոռուի մարզից, ըստ որի՝ Տաշիր քաղաքում լսելի են դարձել կրակոցներ։ Միջադեպի պատճառների մասին որևէ ստույք տեղեկատվություն չկա, սակայն մասնակիցներից մեկը եղել է համայննքապետարրանի աշխատակից։

Նա այնտեղ աշխատում էր որպես օպերատոր։ Սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ համայնքապետարանի աշխատակիցը այդ վիճաբանությանն անմիջական մասնակից չի եղել, նա ընդամենը պատահականության զոհ է դարձել։

Վիճաբանության բուն մասնակիցները վեճին օգնելու համար կանչել են ընկերներին, որոնց շարքում է եղել նաև Սմբատ Դավոյանը։ Քսանյոթամյա երիտասարդը  կրակոցների զոհ է դարձել։

Նա քառասունչորսօրյա պատերազմի մասնակից էր։ Սմբատը հրազենային վիրավորում ստացած տեղափոխվել է Տաշիր քաղաքի բժշկական կենտրոն և հենց այնտեղ էլ մահացել գիտակցության չգալով։

Սպանված երիտասարդի մասին ասում են, որ նա խորաթափանց, համեստ, խելացի և  շատ հանգիստ բնավորություն ունեցող անձ էր։ Ցավակցում ենք երիտասարդի ընտանիքին և բոլոր հարազատներին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!