Սոֆի Մխեյանն օրեր առաջ իր երկրպագուներին հայտնել էր, որ առաջիկայում՝ սիրո տոնին ընդառաջ, պատրաստվում է երկրպագուներին մեծ անակնկալ մատուցել։

Եվ ահա այսօր երգչուհին նոր երգի պրեմիերա ներկայացրեց։ Ստեղծագործությունը նոր չէ․ այն արդեն քսանիննը տարեկան է և շատերին քաջ հայտնի։ Երգը պատկանում է ռուսական շանսոնի կարկառուն ներկայացուցիչ Լյուբով Ուսպենսկայային։

Սոֆին այն ներկայացրել է յուրովի և հրաշալի է ստացվել։ Սոֆի Մխեյանը կից կատարել է հետևյալ գրառումը․ «Լյուբով Ուսպենսկայայի` արդեն 29 տարեկան այս երգի իմ տարբերակը թող նվերս լինի բոլոր սիրահար զույգերին։ Երիտասարդների բարեխոս, արագահաս Ս. Սարգսի տոնի առթիվ։

Սիրո տոնին և այսուհետ տարածենք միայն Սեր ու ժպիտներ։ Ու թող ողջ տիեզերքն օգնի բոլոր միայնակներին գտնել իրենց երկրորդ կեսին»։ Երգը ռուսալեզու է, իսկ տեսահոլովակը ձմեռային հեքիաթային տեսարաններով։

Դրվագները ներկայացնում է հենց ինքը՝ Սոֆի Մխեյանը, ով կատարում է անչափ նուրբ ու գեղեցիկ ձայնով։ Տեսահոլովակը դիտեք վարը։