Սոֆի Դևոյան կրտսերն այն հայտնիներից է, ով օրվա մեծ մասը սիրում է անցակացնել համացանցային տիրույթում, նա միշտ հասանելի է։

Պարուհին սիրում է օրվա անցուդարձը ներկայացնել հետևորդենրին։ Իսկ երբ ինչ-ինչ հագամանքներից ելնելով Սոֆին բացակայում է ինսթագրամից, նա անպայման ներողություն է խնդրում հետևորդներից։ Այս օրերին պարուհին գտնվում է Դուբայում, որտեղ սիրելիի հետ վայելում է իր հանգստյան օրերը։

Վերջերս Սոֆին մի միջոցառման է մասնակցել, որի ժամանակ պարուհին նախընտրել է կրել սև, երկար երեկոյան զգեստ։ Ինչ խոսք, ամեն բան ճաշակով և գեղեցիկ է եղել։

Սակայն որոշ օգտատերերի պարուհու տեսքը դուր չի եկել և նրաք չեն վարանել ու մեկնաբանություններում նշել են, որ Սոֆին բավականին մեծ, հասուն կնոջ տեսք ունի այդ կերպարում, նույնիսկ համեմատել են քառասուն անց կնոջ հետ։

Սոֆին վաղուց նման մեկնաբանություններին չի անդրադառնում և նրան չեն հետաքրքում նման խոսակցությունները։ Ինչպես ինքն է մի առիթով նշել՝ ժամանակ չկա նման անդրադարձ կատարելու համար։