Սոֆի Դևոյանը պատրաստվում է ամուսնանալ․ պարուհին հարսանեկան զգեստով․տեսանյութ


Սոֆի Դևոյան կրտսերը բավականին մեծ ակտիվություն ունի համացանցային տիրույթում։ Պարուհին հազարավոր հետևորդներ ունի ինսթագրամում, ովքեր սիրում են հետևել Սոֆիի առօրյային։

Իսկ Սոֆին էլ սիրով ներկայացնում է իր օրերը և կյանքում տեղ գտած ուշագրավ իրադարձությունները։ Պարուհին ընտրյալ ունի։ Սոֆին հաճախ է պատմում իր ու սիրելիի միջև եղած դժվարությունների մասին։ Բանն այն է, որ նրանց միջև բավականին մեծ հեռավորություն կա։

Այս անգամ պարուհին հերթական հարց ու պատասխանն է կազմակերպել և պատասխանել օգտատերերին հետաքրքրող հարցերին։ Նրանցից մեկի հարցը եղել է անձնական բնույթի․ օգտատիրոջը հետաքրքրել է, թե երբ կամուսնան նրանք։

Ի պատասխան հարցման՝ Սոֆին հանրայնացրել է հարսանեկան զգեստով լուսանկար, սակայն այն թողել է առանց մակագրության։

Այն ստիպել է հետևորդներին մտածել, որ առաջիկայում Սոֆին պատրաստվում է ամուսնանալ։ Այս մասին առավել մանրամասն առաջարկւմ ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: