Սուպեր Սաքոն և Օքսի Ավդալյանը քահանայի առջև պսակադրվելիս․ նրանց հրապարակումն իրարանցում է առաջացրել


Սուպեր Սաքոն սկսել է աշխատանքային ակտիվություն ցուցաբերել։ Նա մեկը մյուսի ետևից ներկայացնում է նոր աշխատանքներ։ Նա համացանցային տիրույթում նույնպես ակտիվ է և սիրով ներկայացնում է աշխատանքային գործունեությունը։

Ռեպերն այսօր  համցանցային իր հարթակում մի լուսանկար է հանրայնացրել, որն իրարանցում է առաջ բերել երկրպագուների շրջանում։ Լուսանկարը հարսանեկան է։ Սուպեր Սաքոն հանդես է եկել փեսայի կերպարում, իսկ հարսնացուն Օքսի Ավդալյանն է։

Զույգը կանգնած է քահանայի առջև և ասես՝ պատրաստ պսակադրության։ Սակայն ինչպես պարզ է դառնում լուսանկարը հատված է, ընդամենը մի կադր նոր տեսահոլոավակից։

Թե՛ Սաքոն և թե՛ Օքսին ամուսնացած  են։ Լուսանկարի մեկնաբանությունների հատվածում բազմաթիվ են շնորհավորական գրառումները։ Օգտատերերն անգամ նրանց երկար տարիների անմար սեր են մաղթել և հիացել զույգով։

Սաքոն և Օքսին մեկնաբանություններում դեռևս որևէ գրառման պատասխան-անդրադարձ չեն տվել։ Լուսանկարը ներկայացնում ենք նյութին կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: