Սուգն է գլխավոր թեման երգի ․Ներեք մեզ մայրեր


Արա-Ալիկ եղբայրական դուետը ներկայացրել է «Ներեք մեզ մայրեր» հուզառատ երգն։ Սուգն է գլխավոր թեման երգի։ Ամբողջովին սև ֆոնի վրա, սև հագուստներով են։ Վիշտ է ընդհանուր երգի մեջ ու հոլովակի նաև։ Երաժշտությունը Արա Ավետիսյանն է գրել, բառերը Գուսան Հայկազունը։

Գործիքավորումը արել է Արա Ավետիսյանը, ռեժիսորն է Արայի Գասոյանը։ Արա-Ալիկ դուետը դեռ կռվի ժամանակ ներկայացրել էր հաղթության հավատի մասին երգ, իսկ հիմա ցավոք փոխվել է թեման ու տրամադրվածությունը։

Երգը մոր հետ զրույց է, որին որդին ասում է․ գիտեմ չես հարմարվում դաժան վշտին, բայց ուժերն էին խիստ անհավասար, ընկանք հավերժ, որ ապրի Արցախ աշխարհ։Ինչու՞ է խախտվել կարգն աշխարհի, որ հայրն է որդուն դնում գերեզման։

Խախտվել է կարգն աշխարհի ու բնության։ Կադրեր են հոլովակի մեջ Եռաբլուրի, տղերքին հողին հանձնելու արարողակագերից։Դաժանագույնն է ու ցավագինն է, որ եղավ մեզ հետ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!