Սոնա Ռուբենյանի գիշերային զբոսանքը դստեր հետ․ տեսանյութ


Սոնա Ռուբենյանն այն երգչուհիներից է, ում գործունեությունը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է։ Երգչուհին արդեն ընտանիք ունի և երբեմն էլ ընտանեկան ուշագրավ մանրամասներով կիսվում է և հետևորդնեին հաղորդակից դարձնում իր կյանքի կարևոր իրադարձությունների մասին։

Սոնան արդեն մայրիկ է։ Նա երկու ամիս առաջ լույս աշխարհ բերեց դստերը, ում շնորհել է Մարի անունը։ Երգչուհին արդեն մի քանի հրապարակումներով հանդես է եկել և ներկայացրել փոքրիկի լուսանկարներից, սակայն երեխայի դեմքը հանրայնացնել նա չի շտապում։

Սոնա Ռուբենյանը կրկին հրապարակմամբ է հանդես եկել և ցույց տվել, թե ինչպես է զբոսնում դստեր հետ։ Սոնան բավականին շուտ վերադարձավ աշխատանքի և այժմ ակտիվ աշխատանքային գործընթացում է։

Սակայն փոքրիկ դտեր համար կարողանում է ժամանակ գտնել և նրա հետ երկար ժամանակ անցկացնել։

Մայր և դուստր զբսնել են երևանյան փողոցներում և վայելել գիշերային Երևանը։ Վարը կցված տեսանյութում դիտեք մանրամասն։


Понравилась статья? Поделиться с друзьями: