Սոնա Շահգելդյանի ներկայացրած նոր գործը վերնագրված է «Հողն իմ ավետյաց»․ահա թե ում է այն նվիրված


Շատ-շատերի կողմից մեծ սիրով ընդունվող Սոնա Շահգելդյանը նոր գործ է ներկայացրել՝ ուրախացնելով իր երգարվեստի սիրահարներին: Նրա ներկայացրած նոր գործը վերնագրված է «Հողն իմ ավետյաց»:

Երգը հատուկ նպատակով է գրվել: Այն նվիրված է արցախյան մարտերի մասնակից, Մատաղիսի անմահացած քաջերից մեկին՝ Արտակ Ենոքյանին: Երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը Հասմիկ Բալեյանն է:

Երգում հնչում է Արտակի անունը, արժևորվում ու կարևորվում է նրա հերոսական վարքագիծը ավետյաց հողը պաշտպանելու համար:

Արտակի հետ միասին արժևորվում է նաև այն բոլոր քաջերի սխրանքը, ովքեր միացել են անմահների շարքերին:

Երգի թեման կորստի անամոք ցավն է, ուստիև տեսահոլովակը բավականին մռայլ՝ սև, սպիտակ ու մոխրագույն գույների մեջ է ներկայացվում: Վերջում լսվում է Արտակի հրամանատարի հրախուսական խոսքը նրա հասցեին:

Արտակ Մելքոնյանին նվիրված անչափ ազդեցիկ ու հզոր երգը՝ Սոնա Շահգելդյանի գեղեցիկ կատարմամբ, կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!