Սոնայի ու Վարազդատի նշանադրությանը ․հուզիչ տեսանյութ


Սոնայի ու Վարազդատի նշանադրությանը մատանին Վարազդատի եղբայրը դրեց, քանզի երկու ձեռքերը կռվի ժամանակ կորցրել էր։ Սոնան ու Վարազդատը ասում են, որ կռիվը արագացրեց նշանադրությունը։ Սոնան երբ իմացել է երկու ձեռքերը կորցրել է , ասել է մի բան՝ «ես քեզ սիրում եմ»։

Վարազդատին տարբեր կարգի պրոտեզավորումներ համար պետությունը կտա 5000դոլլար։ Սակայն նորագույն տեխնոլոգիաներովը արժե 100.000դոլար։ Հուսով է կստացվի գումար գտնել։ Եթե ստացվի այդ պրոտեզները դնել, կարող է նորից գնալ ծառայության իր ուժերի սահմանով։

Նշանադրությանը անակնկալ եկավ պատգամավոր Սոֆյա Հակոբյանը, ով  նվերներ բերեց։ Վարազդատի մյուս եղբայրը ևս վնասվածք ունի, իրեն անհրաժեշտ  է երկարատև ընթացք բուժման, որը նաև թանկ է։

Սակայն պետպատվերների մեջ նրա դեղերը չկան, իսկ ընտանիքին դժվար է այդ գումարի հարցը լուծել։Հուսանք, որևէ դոնաթ-սիստեմով այս ընտանիքին օգնության կհասնեն։ Նմանատիպ պատմություններ հաստատ շատ են հիմա երկրում, աջակցություններն էլ անչափ անհրաժեշտ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!