Երբ հայրենիքը վտանգված է, շատերն են համախմբվում և ցանկանում կանգնել հայրենիքի կողքին․ չէ՞ որ հայրենիքը կարիքն ունի։ Ոմանք շտապում են առաջնագիծ, ոմանք լծվում են թիկունքի աշխատանքներին և անում ամեն բան, ինչը հնարավոր է․ հավաքում են սնունդ, առաջին անհրաժեշտ իրեր, դեղորայք և այլն։

Հայ հանրությունը մշտապես արկղերով առաջնային պարագաների օգնություն է հասցրել առաջնագծում կանգնած, ապրող իր հայրենակիցներին։ Եվ այսօր էլ բացառություն չէ։ Այս ամենը շատ ուրախալի փաստ է և ապացուցում է, որ մոր հայրենակիցները կարողանում են դժվարին պահերին համախմբվել և միասնական լինել։

Սակայն սոցիալական հարցերով զբաղվող նախարարությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այս պահին սնունդ, հագուստ և այլ պարագաներ հավաքագրելու անհրաժեշտություն չկա։

Նախախարությունը մասնավոր նախաձեռնող խմբերին կոչ է արել դադարեցնել ցանկացած նման գործընթաց՝ ռեսուրսների ոչ նպատակային բաշխումներից խուսափելու համար։

«Պետությունն՝ ի դեմս պատասխանատու գերատեսչությունների, շարունակում է ապահովել անհրաժեշտ կարիքների բավարարումը»,- նշվում է հայտարարության մեջ։