Սկանդալ է հասունանում ԿԳՍՄՆ-ում


Նախօրեին, ԿԳՍՄՆ նախարարի տեղեկալ՝ Արայիկ Խզմալյանի հարցազրույցներից մեկը, մեծ դժգոհություն առաջացրեց մշակույթի գործիչներից շատերի մոտ։

Նա կորոնավիրուսով պայմանավորված մշակույթային հարկադիր դադարի վերաբերյալ իր կարծիքն էր հայտնել և նշել,որ կան մշակույթային օջախներ,որոնք հրաշալի իրենց դրսևորեցին պարապուրդի շրջանում և շարունակեցին ստեղծագործել և պարարտ հող նախապատրաստել հետագա մշակութային կյանքի համար,սական եղան կառույցներ,ՊՈԱԿ-ներ,որոնք ինչպես և առաջ,այնպես էլ հիմա, որևէ ակտիվություն չցուցաբերեցին և ստեղծագործական երևակայությամբ չառանձնացան։

Խզմալյանի գրառման տակ արձագանքել էին մի շարք մշակութային գործիչներ,որոնք մեղադրել էին նրան կողմնակալության մեջ։ Կամերային երաժշտական  թատրոնի տնօրեն՝ Հռիփսիմե Առաքելյանը,լայվի միջոցով արտահայտել էր իր բողոքը՝մեղադրելով Խզմալյանին,որ նա հնարավորություն է տալիս աշխատելու միայն իր ընկերներին։

Հատկանշական է,որ Խզմալյանը իր հարցազրույցում չէր նշել որևէ թատրոն,որը վատ է աշխատել,նա պարզապես նշել էր մի քանի ՊՈԱԿ, ի դեմս հայաստանի պետական սիմֆինիկ նվագախմբի,որը անցկացրել էր Արամ Խաչատրյան մրցույթը,Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի,Հաազգային թատրոնի,Սունդուկյանի թատրոնի և մի քանի այլ ՊՈԱԿ-ների անուններ,որոնք նախաձեռնող են եղել համավարակի ընթացքում։

Սակայն Խզմալյանը չէր նշել երևէ ՊՈԱԿ-ի անուն,որը թերացել է։ Փաստորեն, այն ՊՈԱԿ-ները որոնց անունը չի նշվել նախարարի տեղակալի խոսքում,սրտնեղել են և պատրաստվում են իրենց բողոքը հայտնել վերին ատյաններ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!