Ինչպես արդեն հայտնել էինք երեկ կյանքից հեռացել է Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Սարգսյանը։ Սերժ Սարգսյանն ավելի վաղ կորցրել էր հորը, ապա կնոջը՝ Ռիտա Սարգսյանին։

Վերջինս մահացավ կորոնավիրուսից։ Այսօր հանրայնացվել է մի տեսանյութ, որտեղ Նորա Սարգսյանն է։ Տեսանյութում մի փոքրիկ զրույց է վերապատմում տիկին Նորան՝ իր և հարսի միջև եղած խոսակցությունից, որը կայացել էր պատերազմական օրերին։

Ներկայացված տեսանյութում Նորա Սարգսյանը պատմում է, որ Արցախում կրակահերթի տակ լվացք էր անում, երբ հարսը մոտեցել է ու հարցրել․ «Մամա՛, էդ ի՞նչ ես անում»։

Սկեսուրի հանգիստ պատասխանից զարմացած հարսն ասել է․ «Սիրտդ էդ ի՞նչ սիրտ ա․ այնտեղից խփում են, դու այստեղ գործ ես անում»։ Նորա Սարգսյանը պատասխանել է․ «Ի՞նչ ա լինելու․ խփում ա թող խփի»։

Սերժ Սարգսյանի մայրն ապրում էր Ստեփանակերտում։ Կյանքից հեռացավ 92 տարեկանում։ Տեսանյութը կարող եք դիտել ստորև ներկայացված։