Սիրված երգչուհի Էմմին, ով մշտական բնակություն է հաստատել Ամերիկայում և անչափ գեղեցիկ ընտանիքի ունի, շարունակում է հիացնել հետևորդներին։

Նա արդեն տարիներ շարունակ բնակվում է ԱՄՆ-ում, սակայն հաճախ է գալիս Հայաստան և վայելում հայրենիքն ու կարոտն առնում։ Երգչուհին երկար ժամանակ ամուսնու մասնկացությամբ հրապարակումներից խուսափում էր կամ հրապարակումներում փակում նրա դեմքը։

Հետագայում նույն կերպ վարվեց որդիների հետ, սակայն այժմ Էմմին ակտիվորեն հրապարակումներ է կատարում և սիրով ցույց տալիս ինչպես ամուսնուն, այնպես էլ որդիներին։ Օրերս Էմմիի ընտանիքում Ամանորից բացի մեկ այլ կարևոր տոն ևս կար․ երգչուհին նշում էր ամուսնու տարեդրաձը։

Այդ առիթով նա մի տեսանյութ էր հրապարակել, որտեղ ինքն ամուսնու հետ էր։ Զույգը հայելիների դիմաց կանգնած գեղեցիկ կադրեր է ստացել։

Հանրայնացված հոլովակին կից Էմմին գրառել է՝ Սիրում եմ քեզ։ Վարը ներկայացված տեսանյութում կարող եք դիտել ոչ միայն վերոնշյալ հոլովակը, այլև ընտանեկան մի շարք ուշագրավ և գեղեցիկ կադրեր։