Սիրիա, Համմա․ փլատակների տակից դուրս բերված փոքրիկն այնտեղ մնացել է 128 ժամ


Սիրիայում և Թուրքիայում գրանցված վերջին երկրաշարժի աղետալի հետևանքները ցնցեց ոչ միայն տեղի բնակչությանը, այլև համայն մարդկությանը։

Տեղի ժողովուրդը ողջ ողբերգությունը կրեց սեփական անձի վրա, իսկ հոգեպես տանջվեցին և շարունակում են նրանց հետ տանջվել բոլոր պետություններում։

Երկրաշարժից օրեր անց դեռ փլատակներից մարդիկ են դուրս բերվում, ցավոք սրտի, արդեն դիեր, քանի որ փլատակների տակ օրեր անց նրանց ողջ մնալու հավանականոււթյունը անցնող օրերի հետ անհավանական է դառնում։

Թուրքիայից և Սիրիայից տարածվող կադրերը սարսափեցնող են, և դա ևս մեկ անգամ մի համոզման է բերում, որ դժբախտությունը ծերեր և երեխաներ չի ճանաչում։ Այս նյութին կցված լուսանկարի փոքրիկը Սիրիայի Համմա քաղաքից է։ Լուսանկարն արվել է փլատակներից դուրս բերելուց անմիջապես հետո։ Փոքրիկը փլատակների տակ է մնացել 128 ժամ։

Բարեբախտաբար, նա ողջ է, ժպտում  է և կապրի։ Հիշեցնենք, որ ՀՀ-ն օգնության ձեռք է մեկնել ինչպես Սիրիային, այնպես էլ Թուրքիային։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!