«Սիրելիներ, սիրով ձեր դատին եմ ներկայացնում իմ նոր երգի տեսահոլովակը, որի ռեժիսորը ես եմ»


Երգարվեստի ներկայացուցիչներից Նունե Եսայանը վաղօրոք իր երգարվեստի սիրահարներին շուտով նոր անակնկալ էր խոստացել։ Այն այդքան էլ չուշացավ։ Այսօր երգչուհին տեղադրել է նոր երգ ու տեսահոլովակ, որի ռեժիսորն անձամբ ինքն է։

Երգչուհին, իր սոցհարթակում տեղադրելով երգի տեսահոլովակը, գրել է, որ սիրով իր սիրելիների դատին է ներկայացնում մի նոր գործ, որի տեսահոլովակի ռեժիսորն ինքն անձամբ է։ Նոր երգը վերանգրված է «Ամենաիմ»։

Երգի երաժշտությունը հեղինակել է Մանոն, իսկ գործիքավորումն իրականացրել է Կարեն Սևակը։ Երգի խոսքերի հեղինակը, ինչպես դժվար չէ կռահել, Ավետ Բարսեղյանն է։

Լինելով տեսահոլովակի ռեժիսոր՝ Նունե Եսայանը այն ներկայացրել է յուրօրինակ ձևով։ Երգչուհու երգին զուգահեռ նրա կատարումը կրկնում են տարբեր քաղաքացիներ։

Երգչուհին իր շնորհակալությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր համաձայնել են մասնակցել իր տեսահոլովակի նկարահանումներին։Ն․ Եսայանի նոր, ուրախ տրամադրություններ փոխանցող երգն ու տեսահոլովակը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!