«Սիրահարվել եմ․․․»․ Հռիփսիմե Հակոբյանը նոր, ռիթմիկ երգի պրեմիերա է ներկայացրել


Հռիփսիմե Հակոբյանը նոր, ռիթմիկ երգի պրեմիերա է ներկայացրել։ Տեսահոլովակը հետաքրքիր է և համեմված պարուհի Վիկա Մարտիրոսյանի պարային համարներով, որտեղ իր անմիջական մասնակցությամբ հիացնում է հենց ինքը՝ պարուհին։

Տեսահոլովակում Հռիփիմեն ներկայացել է մի քանի կերպարներով, որոնք անկրկնելի են, գեղեցիկ և անչափ սազական երգչուհուն։ Երգը սիրո մասին է։

Երգչուհին երգում է, որ առանց սիրելիի չի կարող վայելել և ապրել այս կյանքում։ «Քո սիրուց ինձ թվում է օդում եմ, քո գրկում քեզ էլի կարոտում եմ, չեմ փոխի սերը քո աշխարհի հետ։

Կյանքը ինչի՞ս է պետք, եթե քեզ չսիրեմ խելառի պես, մայրամուտը չդիմավորեմ ես, կարոտով լի քո ջերմ ափերի մեջ մինչև իմ կյանքի վերջ․․․»,- հնչում են երգի բառերում։

Երգչուհու երկրպագուներն անմիջապես արձագանքել են և մեկնաբանություններում հիացական խոսքերով հանդես եկել։ Հիշեցնենք, որ այսօր Հռիփսիմե Հակոբյանի ծննդյան օրն  է։ Իսկ տեսահոլովակը դիտեք վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: