Սեր առանց սիրո — Love WIthout Love


Օրեր առաջ համացանցում է հայտնվել մի փոքրիկ ֆիլմ: Այն կոչվում է <<Սեր առանց սիրո — Love WIthout Love>>: Թեև այն ընդամենը մի քանի օր է ,ինչ հայտնվել է համացանցում, սակայն արդեյ իսկ հասցրել է բազմաթիվ դիտումներ ունենալ և  ձեռք բերել օգտատերերի համակրանքը:

Այսօր թերևս գամացանցում և առհասարակ ամենուր կարելի է տեսնել ամենատարբեր բնույթի տեսանյութեր, որոնք վերաբերվում են ամեն բնագավառի: Կան տեսանյութեր կամ ֆիլմեր, որոնք ունեն ուսուցողական բնույթ, կան տեսանյութեր էլ, որոնք պարզապես թեթև, ժամանցային ֆիլմեր են: Բայց կան տեսանյութեր էլ, որոնց դիտումը պարզապես մեղմ ասած հաճելի չէ: այս բազմազան ընտրության մեջ երբեմն դժվար է կողմնորոշվել՝ ինչ դիտել: Այս գեղեցիկ և խորիմաստ ֆիլմը բավականին հետաքրքիր և ուսուցողական է:  Ի վերջո, վաղ թե ուշ, կյանքը ամեն ինչ դնում է իր տեղը:

Ֆիլմը հեղինակի առաջին աշխատանքն է։ Այն նվիրված է հավերժական մի թեմայի ՝ սիրուն: Այս  ստեղծագործական աշխատանքը կյանքի կոչելու գործընթացում, հեղինակը և ստեղծագործական ողջ անձնակազմը  ցուցաբերել է ինքնատիպ մոտեցում։ Ֆիլմի ռեժիսորն է Մարիամ Կարապետյանը։ Երգահան ՝ Ստեփան Սանոսյան «STEVENSA»:

Ստորև ձեզ ենք ներկայացնում ֆիլմը:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!