Սերժ Թանկյան․ «Իմ ճանաչած հայերն ուզում են վերադառնալ Նոր Հայաստան»


Երեկ մեկնարկած Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համագումարին ներկա գտնվելու նպատակով մեր երկում է «System of A Down» հայտնի խմբի հայազգի երաժիշտ Սերժ Թանկյանը։

«Անասելի հպարտություն եմ զգում Հայաստանում լինել այս պատմական ժամանակներում։ Իմ աչքով տեսնում եմ բազմաթիվ դրական փոփոխությունները: Իմ ճանաչած հայերը՝ աշխարհի տարբեր ծայրերում ապրող, ուզում են վերադառնալ Նոր Հայաստան։ Ուզում եմ բնակարան ձեռք բերել, բայց հարմարը դեռ չկա, փնտրտուքի մեջ եմ։ Գնելուց առաջ պետք է դեգերես ու նայես, ընտրես այն, որտեղ քեզ հանգիստ ես զգում: Անցած տարի, երբ ընտանիքիս հետ էի եկել, չկարողացանք դա անել։ Հիմա ինքս կփորձեմ»։

«Կարոտը խեղդում է մերթ ընդ մերթ, ուզում եմ ավելի հաճախ գալ։ Երանի ավելի քիչ լինեին գործերս, որ գայի: Ինձ հաճելի է այստեղ ժամանակ անցկացնելը։ Ընկերներիս էլ ոգեշնչում եմ, որ ներդրումներ անեն և ապրեն Հայաստանում: Բոլորը շատ ոգևորված են։ Հուսով եմ՝ մի օր կապրեմ Հայաստանում»։

Սերժ Թանկյանը մեծ երաժիշտ է ու մեծ մարդ, հայրենասեր, հպարտ ու վսեմ։ Ամենաբարդ իրավիճակում նա կանգնում է ժողովրդի կողքին և աջակցում։ Հուսանք՝ այս ամենը շարունակական կլինի։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!