Սեմյոն Պեգովը նոր երգ է ներկայացրել. «Իմ Արցախ»


Ռուս լրագրող Սեմյոն Պեգովը, ինչպես հայտնի է, արցախյան վերջին պшտերազմի օրերին մշտապես գտնվել է Արցախում, Արցախը պաշտպանող հայերի կողքին վավերագրել է պшտերազմը՝ միաժամանակ ապրումակցելով ու գնահատելով հայերի ապրումները:

Ռազմական լրագրողը մեկ անգամ չէ, որ արտահայտվել է տարբեր հարթակներում և իր համակրական վերաբերմունքը ցույց տվել հայրենի հողի խիզախ պաշտպանների նկատմամբ:

Լինելով ստեղծագործող՝ նա նաև բանաստեղծություններ է գրել մարտերի մասին:Այս ամենից զատ՝ հայտնի ու շատերի համար արդեն սիրելի դարձած լրագրողը նոր երգ է ներկայացրել՝ հետաքրքիր ու հուզիչ տեսահոլովակի զուգակցությամբ:

Երգը վերնագրված է «Իմ Արցախ»: Այս երգում ներկայացվում է ոգու և կամքի անկոտրում տոկունությունը հայրենի սահմանների անառիկությունը պաշտպանելու ճանապարհին:

Երգը ներկայացնում են Միշել Գրիգը, Սեմյոն Պեգովը և Տիմոֆեյ Երմակովը: Երգի վերջում հնչում է հայերեն տերունական աղոթքը: Ազդեցիկ, հուզիչ ու հզոր այս երգը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!