«Սա է կյանքը, ես կորցրեցի հարազատ հոգի‎»‎‎․ ողբերգություն Մերի Մակարյանի ընտանիքում


Մերի Մակարյանն օրերս գրառմամբ էր հանդես եկել և պատմել իր ողբերգության, հոգու տխրության մասին։ Դերասանուհին նշել է՝ ժամանակին չէր հասկանում մարդկանց, ովքեր համացանցային տիրույթում ցավում կամ սգում են հարազատի մահը։

Մերին միշտ կարծում է, որ հարազատին սիրել, գնահատել է հարկավոր կենդանության օրոք։ Մերին ցավով է նշում, որ չի հասցրել վերջին անգամ գրկել, համբուրել և վերջին հրաժեշտը տալ հարազատին։

Մերին կորցրել է հորաքրոջը, ու հետ կապված էր ամուր թելերով։ Հորաքույր, ով դերասանուհու մանկության մի մասնիկն է եղել։ Հենց նրա հետ է Մերին ապրել մանկության քաղցր դրվագները։ Նա նշել էր, որ հորաքույրը հիվանդ էր։

«‎Շնորհակալ եմ, որ գոնե կատարել եմ նրա համեստ ցանկությունները, ժպիտ և գոհունակություն տեսնել նրա մեղմ, բայց կյանքի անտեղի հարվածներից կնճիռներ առաջացած դեմքին․․․ Անմահ չէր, այո՛․․․ սա է կյանքը, ես կորցրեցի հարազատ հոգի»‎‎,- գրել է Մերի Մակարյանը։

Մեկնաբանություններում դերասանուհուն ցավակցական և գոտեպնդող գրառումներ են հղել ինչպես հետևորդները, այնպես էլ մի շարք հայտնի դեմքեր և նշել, որ ամուր մնա և վառ պահի հորաքրոջ հիշատակը։


Понравилась статья? Поделиться с друзьями: