«‎Սա էլ էն մարկանց համար, ովքեր մտածում են, որ եթե ընտրեն ամերիկյան ուժերին, ապա թշնամիներին կփռեն մեր ոտքերի առաջ»‎‎․ Շպռոտ


Շպռոտը աշխատանքային բուռն գործունեություն է սկսել և բացի դրանից ակտիվություն է ցուցաբերում նաև տիրույթում։ Երգչուհին շատ հաճախ քաղաքական գրառումներ է կատարում։

Նա բազմիցս է նշել, որ խոր մտահոգություններ ունի հայրենիքի վերաբերյալ և փորձում է իր բողոքի ձայնը բարձրացնել։

Այս անգամ նա գրել է․ «‎Սա էլ էն մարկանց համար, ովքեր մտածում են, որ եթե ընտրեն ամերիկյան ուժերին կամ նատոյին, իրենք մեր երկիր կբերեն իրենց օրինապաշտությունը կամ հարստությունը կամ մեր թշնամիներին կփռեն մեր ոտքերի առաջ կամ մեզ կհարգեն այլ երկրները…Երբեք!!! Ամերիկան շատ լավ երկիր ա, օրենքը երկրի ներսում շատ լավն ա։

Բայց իրենք միմիայն մտածում են իրենց երկրի շահերի մասին, երկրից դուրս բոլորը օտար են։ Նույնիսկ եթե մի բան էլ խոստանա, դա իր շահերի համար ա։ Ես 12 տարի է ապրում եմ էստեղ, նրանք սկի Հայաստանի տեղը չգիտեն։ Մոռացեք, որ նրանք իրենց լավ ռեժիմը կբերեն մեզ մոտ։

Իրենք կբերեն, բայց ուրիշ ռեժիմ։ 3-րդ կարգի երկրի ռեժիմ։ Եթե տեղափոխվեք, մի քիչ կվայելեք էմիգրանտի իրավունքները, բայց միայն ներսում»‎‎։


Понравилась статья? Поделиться с друзьями: