Սարո Թովմասյանն անչափ գեղեցիկ երգի պրեմիերա է ներկայացրել


Սարո Թովմասյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել։ Ստեղծագործությունն անչափ գեղեցիկ է և այն սիրված երգիչը հրաշալի է ներկայացրել։ Երգը շատ կարճ ժամանակամիջոցում հասցրեց սիրվել երգչի երկրպագուների կողմից։

Երգը նաև գեղեցիկ տեսահոլովակով է ներկայացվել։ Այն կոչվում է «Կյանքի ընկեր»։ Երգի երաժշտությունը հեղինակել է Կարեն Սևակը, իսկ խոսքերը պատկանում են Ավետ Բարսեղյանին։

Տեսահոլովակը նկարահանված է Երևանում։ Ներգրավվել են երևանյան մեկը մյուսից գեղեցիկ վայրեր և դրվագներ։ Երգը սիրո մասին է։

Տեսահոլովակում սիրահար զույգեր են, որոնք վայելում են սերը և կյանքը։ «Ախր շատ, շատից էլ շատ դու ես հոգուս հարազատ։ Սիրո ծնունդը լուսավոր արի նշենք այսօր։ Սերը իմ ու քո արի նշենք այսօր»,- հնչում են երգի բառերում։ Երգչի երկրպագուները շատ կարճ ժամանակամիջոցում հազարավոր հավանումների են արժանացրել  երգը և մեկնաբնությունների դաշտը ողողել շնորհավորական և հիացական խոսքերով։

Սիրո մասին այս գեղեցիկ տեսահոլովակն առաջակում ենք վայելել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: