Ռուսասատանի Դաշնությունում ռազմական դրությունը շարունավում է և վտանգի տակ են մնում մի շարք քաղաքներ։ Հատկապես սահմանային գոտու մերձակայքում գտնվող քաղաքներն ու գյուղերն ասես նշանառության տակ են։

Պատերազմն իսկական չարիք է և սարսափի մեջ է պահում խաղաղ բնակիչներին, որոնք ամեն բան թողած՝ անհամբերությամբ սպասում են այս արհավիքի ավարտին։

Ռուսական լրատվականները երեկ տեղեկացնում են, որ հարձակման է ենթարկվել Սարատով քաղաքում գտնվող օդանավակայնը։ Այն ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակմանը։ Դժբախտ այս դեպքը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի հինգին։ Այս մասին առաջինը սկսեց հայտնել ռուսական տելեգրամյան մի ալիք։

ԱԹՍ- հարձակումն անհետևանք չի եղել։ Ըստ տեղեկությունների՝ անհայտ ԱԹՍ-ն ընկել է թռիչքուղու վրա և երկու ինքնաթիռ վնասել։

Միաժամանակ ռուսական լրատվամիջոցները վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայություններին՝ հայտնում են միջադեպի հետևանքով երեք զոհի և 5 վիրավորի մասին։ Մեր ցավակցություններն ենք հղում զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։