Երևանում ցույցերը շարունակվում են։ Մի խումբ մարդիկ փողոցում նստացույց են անում և պահանջում վարչապետի հրաժարականը։

Նրանց առաջնորդները արդեն բազմիցս հայտնել են, որ կարծում են՝ Արցախի և Սյունիքի ճակատագիրը վտանգված է։ Նրանք դուրս են եկել փողոց փրկելու հայրենիքը։ Սևանում մի քանի անհատներ նույնպես դուրս էին եկել փողոց և աջակցություն հայտնել Երևանի ցուցարարներին։

Սևանցիները մուտք են գործել քաղաքային շուկա և այնտեղ բղավել «Առանց Նիկոլ Հայաստան» արտահայտությունը։ Շուկայի աշխատակիցները և այնտեղ գտնվող մարդիկ զայրացել են և շուկայից դուրս հրավիրել ցուցարրաներին՝ ասելով, որ հենց նրանց նմաններն են խառնում երկիրը։

Ցուցարրաները շուկայից դուրս են եկել՝ շարունակելով բղավել «Առանց Նիկոլ Հայաստան» արտահայտությունը: Մարդիկ միմյանց վիրшվորանքներ են հնչեցրել և թուրք անվանել։

«Սաղ դուք եք երկիրը խառնում իրար,ա՛յ հիմшրներ», «Գնա՛ դшվաճանի ճակատը համբուրի»,- հնչել է վիճաբանության ժամանակ։ Այս մասին պատմող տեսանյութը դիտեք վարը։