Ռուս խաղաղապահները անակնկալ են մատուցել արցախցի կանանց․Մարտի 8-ին ընդառաջ


Ինչպես գիտենք, արդեն մի քանի ամիս է և այս պահին էլ արցախյան տարածաշրջանը գտնվում է ռուսական խաղաղապահական զինծառայողների հսկողության ներքո։ Նրանք իրենց ծառայությունն իրականացնում են՝ փորձելով անմիջական շփման մեջ մտնել տեղացիների հետ։

Համացանցային հրապարակումներից հասկանալի է դառնում, որ խաղաղապահական զինծառայողների և արցախցիների շփումն ու փոխըմբռնումը կայացել է։ Նրանք բավականին դրական են տրամադրված միմյանց նկատմամբ։

Ռուսական պաշտպանության նախարարության համացանցային պաշտոնական հարթակում տեղեկություն է հանրայնացվել այն մասին, որ արցախյան տարածաշրջանում ծառայություն իրականացնող խաղաղապահ զինվորները որոշել են նշանավորել կանանց և գեղեցկության տոնը։

Նրանք երթևեկող հայ կանանց ու աղջիկներին անակնկալ են մատուցել՝ մարտի ութին ընդառաջ։ Խղաղապահները կանանց դիմավորել են ծաղիկներով։ Այս ժեստը մեծ հավանության է արժանացել արցախցիների կողմից։

Ռուսական Պաշտպանության նախարարության տեղադրած հայտարարության մեջ նաև ասվում է, որ խաղաղապահ զինծառայողները շարունակում են մոնիթորինգներ իրականացնել տարածաշրջանում՝ իրականացնելով բնակության անվտանգ տեղաշարժի հսկումը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!