Արևիկ Խաչատրյանը, ով ՀՀ դատախազության խոսնակն է, հայտնում է, որ Ռուսաստանում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում, որին մասնակցել են Հայաստան, Ադրբեջան և Ռուսաստան երկրների գլխավոր դատախազները։
Այն կայացել է այսօր՝ հունվարի 12-ին։Հանդիպումը հետապնդում է վերոնշյալ երկրների հետ միջազգային իրավական շփումների ձևավորման նպատակ։ՀՀ գլխավոր դատախազը՝ Արթուր Դավթյանը, հանդիպման ժամանակ բարձրացրել է կարևոր հարցեր, որոնցից կարևորագույնը նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի 8-րդ կետն է, որը վերաբերում է ռшզմшգերիներին, նրանց իրավունքներին և առողջության երաշխիքին։
ՀՀ գլխավոր դատախազը հայտնել է որ վերոնշյալ կարևորագույն հարցի սեղմ ժամանակահատվածում տրված լուծումը կտա երաշխիք պայմանագրի մյուս կետերի բավարարման համար և տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար։
Դավթյանի բարձրացրած խնդիրն իր լուծումով տալիս է նաև երաշխիք տարածաշրջանը ապահովել шհшբեկիչների հնարավոր ներթափանցումից։ Նիստի ավարտին ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։
Պաշտոնյաները հույս են հայտնել, որ առաջիկայում շփումներն ու քննարկումները շարունակական բնույթ կկրեն։