Ռոզա Լինը որոշել է աճուրդի հանել իր բաճկոնը. միայն իմանաք պատճառը


Ռոզա Լինը շատ կարճ ժամանկահատվածում սիրվեց ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի հանդիսատեսի կողմից։

Նա իր տաղանդի շնորհիվ փայլեց և շարունակում է փայլել մեծ բեմերում և գերել միլիոնավոր հանդիսատեսների սրտերը։ Երիտասարդ երգչուհին նաև անսահման հայրենասեր է։

Նա վերջերս FM համերգին բեմ էր բարձրացել մի բաճկոնով, որի մեջքի հատվածում  անգլերենով գրված է եղել՝ Դադարեցրեք շրջափակումը։ Այս  կերպ երգչուհին իր աջակցությունն է հայտնել Արցախին, արցախահյաությանը։

Եվ ահա երեկ երգչուհին հայտարարել է, որ պատրաստվում է աճուրդի դուրս բերել այդ գրվածքով բաճկոնը, որի գոյացած հասույթը կնվիրաբերվի Հայկական բարեգործական ընդհանուր միության  դրամահավաքին։

Աճուրդը տեղի կունենա ուրբաթ օրը։ Երգչուհուն այս հարցում ոգևորել և նրանով հիացել են հազարավոր օգտատերեր և հաջողություն մաղթել սկսվող բարի գործում։

Այս մասին առավել մանրամասն և երգչուհու գրառումը վերոնշյալի մասին առաջարկում ենք դիտել ստորև բերված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: