Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կդիմի  Վերաքննիչ դատարան


Այսօր հրատապ մամուլի ասուլիս է հրավիրել  Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Նա մասնավորապես անդրադարձել է  Նիկոլ Փաշինյանի` դատական համակարգի վերաբերյալ  վերջերս կատարած հայտարարությանը: Քանի որ դատախազը բողոքարկել  է  Քոչարյանի  գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու առաջին ատյանի դատարանի որոշումը:

«Բոլորիս համար հասկանալի է, որ Վերաքննիչ ատյանի դատավորը գիտի, թե  ինչ ճնշումների կենթարկվի, եթե փորձի  կիրառել  օրենքը: Վերաքննիչ ատյանի դատավորը նույնպես կդառնա թիրախ, ինչպես մինչ ալժմ դարձել է  դատավոր Դավիթ Գրիգորյանը»,- ասել է Հայկ Ալումյանը:

Քոչարյանի պաշտպանյալը  մտահոգիչ է համարել  միևնույն դատավորի  վարույթում երկու բողոքների հայտնվելու փաստը:

Քոչարյանի փաստաբանը նշեց, որ իրենք պատրաստվում են  երկուշաբթի օրը  դիմել Վերաքննիչ դատարան: Նրանք  կպահանջեն  իրենց  տրամադրել այդ ընթացակագի հետ կապված մի շարք  տեղեկություններ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!