Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատ արձակվեց


Մինչ կկայանար Ռոբերտ  Քոչարյանի խափանման միջոցի մասին  դատարանի որոշման հրապարակումը,  շենքի  բակում վաղ առավոտից   հերթական  անգամ բողոքի ակցիան  էր ընթանում  իշխանության կողմնակիցների  եւ Քոչարյանի աջակիցների  մասնակցությամբ: Վերջիններիս միջև ևս կար լարվածություն:

Երևանի ընդհանուր իրավասությանը դատարանը  րեպեներ առաջ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, փոխվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը  և նա ազատվեց կալանավորումից: Վճռի հրապարակումից հետո Քոչարյանի որդիները  գրկախառնվեցին:

Հիշեցնենք, որ անցած դատական նիստի ընթացքում  ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու մասին Արկադի Ղուկասյանը  և Բակո Սահակյանը դատարանում վերահաստատել էին իրենց  անձնական երաշխավորությունը՝  Ռ. Քոչարյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ, որևիցե կերպ  չի խանգարի  գործի քննությանը,  նա  կներկայանա դատարան և պատրաստակամությամբ  կկատարի իր բոլոր  այն  պարտականությունները, որ ունի:

Նշենք, որ այսօր  հրատապ ասուլիս էր հրավիրել Քոչարյանի պաշտպաններից  Հայկ Ալումյանը  կոչ անելով  վարչապետին, գլխավոր դատախաղին և ոստիկանությանը  անդրադառնալ << Իմ քայլը>>  կուսակցության պատգամավոր  Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառմանը:  Քանի որ այն համարվում է ճնշում  դատարանի նկատմամբ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!