Ռիչարդ Մադլենյան․«Անճաշակ հարուստներն ու պաշտոնյաներն էլ չեն կարող տասը հազար դոլարի կապոցով ապտակել երգիչների այտին ու երգել տալ»․ Ռիչարդ Մադլենյան


Երգահան Ռիչարդ Մադլենյանը տևական ժամանակաշրջան է ինչ երաժշտական ասպարեզում աննկատ է։ Օրերս երգահանը հարցազրույց է ունեցել և հետաքրքրական հարցերի պատասխաններ տվել։

Մադլենյանը խոսել է ստեղծագործական դադարի պատճառների մասին։ Նա հայտնում է, որ իրեն անհրաժեշտ էր դադար հասկանալու համար՝ սա՞ է ճիշտ ճանապարհը։ Դադարը նաև պայմանավորված էր երկրի իրավիճակի փոփոխության հետ։

«Երեսուն տարի կեղծ արժեհամակարգ է քարոզվել, իսկ այժմ արժեքները դադաղորեն փոխվում են և յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա ինչ է ուզում ինքն իրականում, ունենալ մասնակցություն նոր արժեքների ստեղծման գործում , թե մնալ նախկինկեղծ արժեքների կրողը»,- ասում է Մադլենյանը։ Ռիչարդն ուրախությամբ նշում է, որ մենք այժմ ճիշտ ճանապարհին ենք և նախկին արժեքները պետք է թողնել անցյալում։

Անցյալում բանակի անճաշակ երգեր են նվիրվել, այն ինչ ահռելի գործեր կային անելու բանակում։ Ռիչարդը ծառայել է Արցախում և հիանալի ծանոթ է իրավիճակին հենց ներսից։ Բանակում տեղի ունեցողն ուղղակի զզվելի էր։

Ռիչարդ Մադլենյանը նշել է, որ նախկին գարշելի շոու բիզնեսը երբեք չի լինելու և դրա համար հայտնում է իր ուրախությունը։ «Անճաշակ հարուստներն ու գողաբnզական պաշտոնյաներն էլ չեն կարող տասը հազար դոլարի կապոցով ապտակել երգիչների այտին ու երգել տալ»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!