Ռազմիկ Ամյան. ՙՙԿյանք ու կռիվ՚՚. Կներե՛ս դու ինձ, մայր, քո որդուն, ես խաղաղ երկնքով կգամ տուն (տեսանյութ)


Կատարող՝ Ռազմիկ Ամյան

Երաժշտությունը՝ Արթուր Գրիգորյանի

Խոսքերի հեղինակ՝ Ավետ Բարսեղյան

Խաղաղության մեջ ամենքիս ճակատագրերն են տարբերվող,

Բայց հայրենիք պաշտպանելիս դառնում ենք մի երկինք ու հող։

Անփորձ, անվախ հոգիներից հավաքվեցինք բանակ դարձանք

Մեր անցյալի հերոսներից ժառանգեցինք մի երազանք.

Երկիրը սեր է, հողը՝ կյանք։

Թե կռվից չգամ ու քո համբույրը չզգամ,

Արցունքներդ լի թո՛ղ հաղթանակը սրբի։

Կներե՛ս դու ինձ, մայր, քո որդուն,

Ես խաղաղ երկնքով կգամ տուն։

Թո՛ղ գրկի քեզ ընկերս հիմա

Իմ կողմից քեզ թող ասի իմ մայր։

Հին օրերից մինչև ներկա հիշողության կամուրջը կա,

Փոխված դեմքեր, սերունդ մի նոր,որ իր կռիվն ունի այսօր։

Կա երազանք,որի համար պիտի պայքար լինի համառ,

Ձեռքեր,որ նոր են զենք բռնել, ուժ կունենան ծաղիկ տանեն։

Մահվան դեմ կյանքն է առավել ։

Թե կռվից չգամ…

Ես կռվից կգամ ու քո համբույրը կզգամ

Արցունքներդ լի, թո՛ղ հաղթանակը սրբի

Հավատա՛ դու ինձ,մայր, քո որդուն.

Ես խաղաղ երկնքով կգամ տուն

Պահապան քո աղոթքի շնորհիվ

Ես, անցավ ողջ մի կյանք ու կռիվ։

Հավերժ փառք մեր զինծառայողներին:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!