Արցախ աշխարհի հարազատ մի շարք տարածաշրջաններ այժմ շարունակում են մնալ հակառակորդի կողմից օկուպացված։

Որքան էլ այդ տարածքները թշնամին համարում է իրենը և հարազատ, միևնույնն է հայերն այն համարում են պապերից ժառանգութուն ստացած հարազատ տարածքներ և այդ տարածքնեի համար հայի սիրտը միևնույնն է կշարունակի մշտապես ցավալ՝ անկախ հանգամանքներից։

Ահա մի տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ մեծ քանակությամբ ջրերը արագորեն տարածվում են օկուպացված Ներքին Շեն ավանի փողոցներով։ Տեսարանն իսկապես սարսափելի է։

Հորդառատ անձրևի հետևանքով ջրերի մեծ կուտակում է տեղի ունեցել և այն հոսում է ողջ տարածքով՝ իր ճանապարհին ողողելով ամեն ինչ՝ տներ, խանութներ, ծառեր, տնկաներ և այլն։

Այն տեղի է ունեցել երեկ՝ հունիսի քսաներկուսին։ Հորդառատ անձրևից անմիջապես հետո ստացվել է այս պատկերը։ Այս մասին առավել մանրամասն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։