Ջոկովիչը  եզրափակչում է. Հռոմի մրցաշարի գլխավոր մրցանակը  նա կվիճարկի Նադալի հետ


Նովակ Ջոկովիչը  հայտնվել  է  Հռոմի «ATP-1000»  կատեգորիայի  մրցաշարի եզրափակիչ փուլում։ Նախորդ փուլում  աշխարհի առաջին ռակետ Ջոկովիչը   3 սեթում էլ կարողացել է  6-3, 6-7, 6-3 հաշվով  հաղթել   արգենտինացի Դիեգո Շվարցմանին: Այս խաղափուլը եղել է  թենիսիստների երրորդ հանդիպումը, իսկ սերբ թենիսիստի հանար սա երրորդ հաղթանակն է  դիմակայությունում։

Հանդիպումը տևել է շուրջ  2 ժամ 31 րոպե, որի  ընթացքում Ջոկովիչի ակտիվում գրանցվել է  2 էյս,  4 բրեյք-փոյնթ՝ 5 հնարավորից, 1 կրկնակի սխալ,   դե իսկ Շվարցմանի ակտիվում էլ կա  նույնքան բրեյք-փոյնթ՝ 4 հնարավորից և 2 կրկնակի սխալ:

Հաջորդ խաղը ճանաչված,  աշխարհի առաջին ռակետ  Ջոկովիչը  ուժերը  պետք է փորձի իսպանացի Ռաֆայել Նադալի հետ:  Ւնչպես արդեն հայտնի է, մրցաշարի գործող չեմպիոնն էլ  իր հերթին  առավելության է հասել   Ստեֆանոս Ցիցիպասի նկատմամբ:

«Մասթերսի» անցած  խաղարկության եզրափակիչ մրցույթային փուլում  Նադալը 6:1, 1:6, 6:3 հաշվով  պարտության էր մատնել  Ալեքսանդր Զվերևին, որը ներկայացնում էր Գերմանիան: Երկար սպասված  մրցաշարի գլխավոր մրցանակին արժանանալու համար առջևում  հայտնի թենիսիստների միջև սպասվում է համառ պայքար:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!