Ջերմաստիճանը կտրուկ կփոխվի․ մանրամասներ


Մի քանի օր եղանակը բավակնաին զովացավ և հանրությունն ասես ամիսներ տևած տապի մասին անմիջապես մոռացավ, սակայն փոքրիկ, կարճ ամառ սկսվեց և տաք օրերը կրկին վերադարձան։

Մարդիկ վայելում են ամառվա վերջին շունչը, բայց և հասկանալի է, որ աշնանային օրերը դեռ առջևում են։ Եվ ահա օդերևութաբնության կենտրոնից տեղեկացնում են, որ եղանակային կտրուկ փոփոխություններ են սպասվում։

Այսօր դեռ կդիտվի տաք եղանակ, սակայն վաղվանից ջերմաստիճանի նվազում է սպասվում։ Այն կնվազի 5-8 աստիճանով և զգալի զովություն կպատճառի։

Եթե հոգնել եք ամառվա տապից, ապա թավշյա այս ժամանակշրջանը իսկապես վայելելու շրջան է։ Իսկ անսահման տաք սիրող անձիք ուղղակի կտխրեն և կարոտով կսպասեն մինչ մյուս տարի։

Սեպտեմբերի տասնչորսի երեկոյան ժամերին և տասնհինգի գիշերը անձրև և ամպրոպ կլինի, որի ժամանակ էլ կգրանցվի քամու ուժգնացում 15-19 մ/վ արագությամբ: Եղեք տեղեկացված և կրեք տաք հագուստ։


Понравилась статья? Поделиться с друзьями: