Ջերմաստիճանը կնվազի` որոշ շրջաններում հասնելով +9 աստիճանի


Որքան էլ մարդիկ տենչում ու սպասում էին ամառվա օրերին, այնուամենայնիվ դժգոհություններ կան, քանի որ դժվար է այս տապին դիմակայել։ Մարդիկ շտապում են հասնել ծով, Սևանա լիճ կամ լողավազաններ։ Ժամանցը կազմակերխպում են այնպես, որ շոգը հնարավորինս մեղմեն։

Հիդրոօդերևութաբանության կենտրոնից  հայտնում են, որ առաջիկայում մարդիկ հնարավորություն կունենան փոքր-ինչ զովանալու։ Եվ այսպես, մինչ օգոստոսի ութն ընկած ժամանակահատվածը որոշակի օրերին տեղ-տեղ կարող են դիտվել անձրևներ։

Օգոստոսի 5-7-ին երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանում նույնպես փոփոխություններ կդիտվեն․ սպասվում է, որ օգոստոսի 5-6-ին այն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով, որը բավակնին զովություն կհաղորդի և այս օրերի տապը կմեղմվի։

Գեղարքունիքի մարզում գիշերը կդիտվի +9 աստիճան տաքություն։ Նյութին կից ներկայացնում ենք եղանակային կանխատեսման սանդղակը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!