Ջենիֆեր Լոպեսը ճոխ զգեստ էր կրել, որով չէր կարողանում քայլել


Հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Նյու Յորքի փողոցներում իսկական նորաևության շոու էր կազմակերպել։ Լուսանկարիչներն անմահացրել են երգչուհուն վառ կարմիր փայլուն զգեստով։

Միդի երկարության ծավալուն թևերով 80-ականների ոճով զգեստն այնքան էր ձգել երգչուհու մարմինը, որ Լոպեսը չէր կարողանում քայլել։ Նույնիսկ փոքր քայլ անելից զգեստն այնպես էր ձգվում, կարծես կպայթի նրա վրա։ Մի քանի անգամ նա ընկնելուց է խուսափել։

Սեղծագործությունն արժե 2400 ԱՄՆ դոլար։ Լոպեսին այս զգեստը կրելն արդարացնում է միայն այն, որ նա սեփական կամքով չի դա արել։ Նա նկարահանվում է «Marry Me» ռոմանտիկ կատակերգությունում և զգեստը կրել է նկարահանման հրապարակում։

Լոպեսի բախտը չի բերում նկարահանման համար նախատեսված հագուստի հարցում։ Գուցե նրա գրավիչ կազմվածքի համար համապատասխան չափի զգեստներ պարզապես չկան, որովհետև նրա համար ընտրած զգեստները միշտ փոքր են լինում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!