Արկադի Դումիկյանը, ով երկրպագուների մեծ բանակ ունի, աշխատանքային բուռն գործունեություն է ծավալում և մեկը մյուսի հետևից ներկայացնում գեղեցիկ ստեղծագործություններ։

Նա սիրով իր հանդիսատեսին է ներկայացնում նոր ստեղծագործություններ, որոնք ուրախացնում և հիացմունք են պատճառում նրանց։

Եվ ահա երգիչը նոր երգի պրեմիերայով է հանդես եկել։ Երգը կոչվում է «Давай веселей»: Երգը ամառային է և տրամադրություն բարձրացնող։ Հանդիսատեսն անմիջապես հավանության է արժանացրել այս զուգերգը։ Սիրված երգիչը նոր աշխատանքը կատարում է Արսեն Շահունցի հետ։

Արև, լողավազան, զովացուցիչ ըմպելիքներ, բարձր երաժշտություն, պար և բարձր, անչափ բարձր տրամադրությունն ապահովված է։ Տեսահոլովակում երգիչները հորդորում են բարձրացնել երաժշտությունը և ուրախանալ։ Մթնոլորտը կրակոտ է և ուրախ։

Տեսահոլովակի վառ դրվագները լրացնում են երգի բառերին և ստեղծում հրաշալի աշխատանք։ Արկադի Դումիկյանի և Արսեն Շահունցի համատեղ աշխատանքը կարող եք վայելել վարը կցված տեանյութում։