Հայտնի է դարձել՝ հայտնի և սիրված հունորիստներ Պոնչը և Տոման տուգանքի են ենթարկվել, որի արժեքը կազմել է 1 միլիոն դրամ։

Զույգը բացի ժամանցային նախագծերում մասնակցելուց, վարում է նաև հանդիսություններ և տարաբնույթ միջոցառումներ։ Նրանց հումորային ոճի վարումը հավանում են շատերը և նախընտրում ու վստահում իրենց կյանքի լավագույն միջոցառումները հենց նրանց։

Տարոն Իսպիրյանը և Թամարա Պետրոսյանը տուգանվել են հարսանիքի միջոցառման վարման գումարի ստացման ժամանակ ՀԴՄ կտրոն չտրամդրելու համար։

Այս մասին հայտնել է ՊԵԿ-ը՝ տարածելով հաղորդագրություն։ Նրանց տարածած հայտարարության մեջ նշվում է՝ հարսանյաց հանդիսավարներին առաջարկվել է վարել հանդիսությունը և դրա դիմաց պահանջվել է 2 միլիոն դրամ, որից կանխիկ վճարված հինգ հարյուր հազար դրամի դիմաց ՀԴՄ կտրոն չի տրամադրվել:

Տուգանքի չափը կազմում է 1 միլիոն դրամ: Հաղորդագրության մեջ ասված է այսքանը, այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Հայտնի լինելուն պես կտեղեկացնենք։ Միայն նշենք, որ Տոման և Պոնչը այս մասին որևէ հայտարարություն չեն տարածել և չեն խոսել։