Տիգրան Խզմալյանը, ով հայտնի է որպես քաղաքագետ և հիմնականում հանդես է գալիս քաղաքական վերլուծություններով և իրավիճակի ներկայացմամբ, այս անգամ ոչ քաղաքական գրառմամ է հանդես եկել։ Նա հանրայնացրել է Ռուբեն Հախվերդյանի լուսանկարը, որին կից դիմել է Հախվերդյանին քննադատողներին։

Պարզվում է՝ օրերս հայտնի երգչի վերաբերյալ ոչ պատշաճ արտահայտություններ են թույլ տվել, ինչն էլ զայրացրել է քաղաքագետին և ստիպել կատարել գրառում։

Խզմալյանը գրել է, որ պոետին «անասուն» ասողը հենց ինքն է անասուն։ Նա մասնավորապես գրել է․ «Հախվերդյանի քննադատողներին՝ Ռուբոն նախագահներից և այլ ագահներից ոչ թե փող է վերցնում, այլ՝ հարկ։

Եվ վերադարձնում է ազգին՝ իր երգերով։ Իսկ Պոետին «անասուն» ասողը հենց անասուն է»։ Խզմալյանը չի նշել, թե ով է երգչին այդպես անվանել։

Մեկնաբանություններում բազմաթիվ օգտատերեր իրենց զարմանքն ու զայրույթն են արտահայտել երգչի մասին նման կերպ արտաահյատվողներին։ Նրանք նշել են, որ պետք է հպարտանալ, որ նման երգչի, պոետի ժամանակակիցներն ենք։