ՊՆ-ն հրապարակել է ուղեցույց․ արգելվում են մի շարք գործողություններ․ յուրաքնչյուրը պետք է իմանա այս մասին


Իրադրությունը սահմանային գոտում շարունակում է լարված մնալ։ Կոչ է արվում հանրությանը զգոն լինել և պահպանել հանդարտություն, չմատնվել խուճապի։ ՊՆ-ն հորդորում է հետևել միայն պաշտոնական լրատվությանը և ոչ մի դեպքում չտրվել սադրանքների։ Պն-ն նաև տարածեց ուղեցույց, որով առաջարկում է առաջնորդվել նման իրադրություններում։ Եվ այսպես, նշված կետերը ներկայացնում ենք վարը․

Արգելվում է նշել զորամասի իրական անվանումները, տեղակայման վայրերը կամ մանրամասն նշել դիրքերի տեղանքը, կողմնորոշիչները։
Արգելվում է ռազմական գործողությունների անցկացման վայրից կապի որևէ տեսակով ուղիղ եթեր դուրս գալը:

Ուղիղ եթերը բացառում է լուսաբանման ընթացքում գաղտնիք պարունակող տեղեկության չհրապարակման վերահսկելիությունը՝ հնարավորություն տալով հակառակորդին իրական ժամանակում ստանալ աուդիովիզուալ տվյալներ, որոնք կարող են օգնել իրեն մարտական գործողությունների վարման ընթացքում:
Արգելվում է հրապարակել լուսանկարներ, քարտեզներ, տեսանյութեր, որտեղ երևում են հրամանատարական կետեր, կրակակետեր, ինչպես նաև դրանց կողմնորոշիչները և համայնապատկերը։

Արգելվում է խոշոր պլանով ցուցադրել զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի, որը խոցել է հակառակորդի ռազմական տեխնիկան։
Արգելվում է գրառում կատարել սոցցանցերում առանց անջատելու էլեկտրոնային սարքի տեղերոշման հնարավորությունը:

Պատերազմական գոտում բջջային հեռախոսից անհրաժեշտ է օգտվել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հակառակորդը կարող է գաղտնալսել հեռախոսը և տեղորոշել այն օգտագործողի գտնվելու վայրը:


Понравилась статья? Поделиться с друзьями: