Պղպեղով տոլմա՝ առանց մսի։ Հավատացեք՝ այն անչափ համեղ է ստացվում։ Տոլման հայկական է և դա աանվիճելի է։ Հայկական խոհանոցի ամենասիրելի և ամենահամեղ գլխավոր ուտեստներից մեկն է։

Այստեղ ներկայացված տոլմայի տեսակը շատ համեղ է և՛կանաչ, և՛ կարմիր պղպեղով: Համտեսել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում: Կարելի է մատուցել մածունով

Անհրաժեշտ է՝
Միջուկի համար՝
300 գ երկար բրինձ
1 ճ/գ տոմատի մածուկ
1 ճ/գ պղպեղի մածուկ
1 գլուխ սոխ
Կես թ/գ չոր նանա (կամ թարմ)
Կես թ/գ սև պղպեղ
Կես ճ/գ աղ
Մաղադանոս և սամիթ
4ճ/գ արևածաղկի կամ զեյթունի ձեթ
Առանձին 1 ճ/գ տոմատի մածուկը խառնել 300 մլ տաք ջրին, ավելացնել աղ և 2 ճ/գ բուսայուղ:

Բաղադրամասերը միախառնել, պղպեղների սերմերը զգուշորեն հեռացնել, լցոնել պատաստված միջուկով, դասավորել կաթսայում:

Ըստ ցանկության փակել լոլիկի կտորներով։ Լցնել տոմատաջուրը և դնել եփելու մոտ 30-35 րոպե: Բարի ախորժակ։