Պետք է հայտարարվի համազգային մոբիլիզացիա․ դա է միակ ճանապարհը


Լևոն Շիրինյանը հերթական գրառումն  է կատարել, որտեղ անդրադարձել է Հայաստանի  դժվարին իրավիճակի մասին, որում հայտնվել է վերջին տարիներին։

Քաղաքագետը նշում է, որ դրանից ելք կա ակադեմիական, քաղաքական մտքի շնորհիվ։ Նա մասնավորապես գրել է․ «ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ պիտի դուրս գա ամենակուլ այս ճգնաժամից և դա հնարավոր է, եթե հայտարարվի համազգային մոբիլիզացիա և վերականգնվի երկիրը` հենվելով առաջին հերթին հայ ՖԻԶԻԿԱՅԻ, հայ ԻնԺԵՆԵՐԱԿԱՆ մտքի, հայ ԿԱՊԻՏԱԼի վրա` ակադեմիական ՔԱՂԱՔԱԿԱՆ մտքի ուղղորդումով:

Հայաստանը պարտավոր է վերածվելու արդյունաբերական ու ագրո- ՏԵՐՈՒԹՅԱՆ, բարձր գ ի տ ա կ ա ն ու մ շ ա կ ու թ ա յ ի ն բաղադրիչներով:

Մեր հաշվարկներով վերակազմակերպման ճանապարհով նման վիճակ հնարավոր է ձեռք բերել 5-7 տարվա ընթացքում։ ՀՀ-ն ունի բոլոր ռեսուրսները, համահայկական կազմակերպվածության պայմաններում, լուծելու հիմնախնդիրը։

Սակայն, դա ենթադրում է ոչնչացնել ՎԱՍԱԿ-իզմը (վասակականությունը) , հաղթահարել հայկական հիվանդոտ «խաղաղապաշտությունը» (տերպետրոսյանական մազոխիզմ) և այդպես վերջ տալ շուրջ 200 տարվա շարունակական մղձավանջին»։


Понравилась статья? Поделиться с друзьями: