Պեմզաշենում կատարված ողբերգությունը ցնցեց ողջ հանրությանը։ Առ այսօր մեղավորները պատժված չեն, քանզի հետաքննութունը դեռ ընթանում է և առաջիկայում հայտնի կդառնան մանրամասները։

Համացանցային տիրույթում գրառում է կատարել Գարիկ Գալիկյանը։ Նա գրառման մեջ նշում է՝ Պեմզաշենի դեպքով շատերն են հետաքրքրված և բոլորին է հուզում այս թեման և նրա շուրջ ծավալվող զարգացումները։

Այդ պատճառով որոշել է փոքրիկ գրառման տեսքով որոշ մանրամասներ հայտել։

Եվ այսպես, հայտնում է, որ այն թեզը, ըստ որի՝ մեղադրյալներից մեկը՝ Վրույր Բարսեղյանը, հոգեկան խնդիրներ ունենալու պատճառով հնարավոր է ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ ճանաչվել և խուսափել արժանի պատժից, ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության և արդյունքում պարզ է դարձել, որ Վրույրը ՄԵՂՍՈՒՆԱԿ է ճանաչվել(դա նշանակում է՝ անձը հիվանդ չէ և գիտակցել է կատարածը)։

Հայտնում են նույնիսկ ավելին ըստ փորձագետների՝ Վրույր Բարսեղյանը ներկա հոգեկան վիճակով ի զորու է մասնակցել քննչական գործողություններին։