Արդեն ամիսներ շարունակ կորոնավիրուսի նոր վիրուս է շրջանառվում և հուշում, որ համավարակը դեռ միտք չունի հեռանալու։ Վիրուսի նոր տեսակը կոչվում է «օմիկրոն»։

Նշենք, որ Հայաստանում նոր վիրուսով վարակվածների դեպք դեռևս չի գրանցվել։ Մինչ այս շրջանառվող վիրուսը անվանվում էր «դելտա» շտամ։ Մասնագետները նշում են՝ «դելտա» շտամով վարակված մարդկանց իմունիտետը չի կարողանում պայքարել «օմիկրոն»-ի դեմ։

Այս մասին հայտնել են արտասահմանյան մի շարք մասնագետներ՝ ընդգծելով, որ վիրուսի վերոնշյալ 2 տեսակները միմյանցից չափազանց տարբեր են։

Մասնագետներից մեկը՝ Ջորջ Մեյսոնը, իր խոսքում նշել է՝ ինչպես «դելտա»-ն չի կարող պաշտպանել «օմիկրոն»-ից, այնպես էլ «օմիկրոն»-ը «դելտա»-ից։ Մեյսոնը հավելել է, որ օրգանիզմում կձևավորվի 2 շտամի դիմացկուն գիծ, որոնք միասին կտանջեն մարդկությանը։ Նա նշում է, որ կգա մի ժամանակ, երբ անհրաժեշտություն կլինի միաժամանակ պատվաստվել 2 շտամերի դեմ։

Նրա խոսքով՝ «դելտա»-ով վարակվածների մոտ , այնուամենայնիվ, «օմիկրոն»-ի դեմ կձևավորվի որոշակի դիմակայություն, բայց ոչ բավական արդյունավետ։