Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ծննդյան օրն է․


Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը բոլորում է ծննդյան քառասուն տարին։ Երիտասարդ և էներգիայով լի Սոֆյան իր տարիների ոև ժամանակի մեծ մասն անց է կացնում հայրենիքին բարօրությանն ուղղված գործունեությանը։

Սոֆյա Հովսեփյանը ծնունդով Մեծ Մանթաշ գյուղից է։ Նա մասնագիտությամբ հոգեբան է, ավարտել է Մանկավարժական համալսարանը։

Ուսումնառությունից հետո նույն ուսումնական հաստատությունում ձևակերպվել է որպես հայցորդ՝ լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնում։

Նա ակտիվորեն զբաղվել է ներառական կրթության հարցերով, տարբեր տաիրներին եղել է վերապատրաստող մասնագետ։ Աշխատել է տարբեր ուսումնական հաստատություններում։

Արդեն երեք տարի է, ինչ Սոֆյա Հովսեփյանը դասախաոսում է նաև Շիրակի պետական համալսարանում։ Հեղափոխական դեպքերից հետո Սոֆյա Հովսեփյանն ընդգրկվել է «Իմ քայլը» դաշինքի մեջ՝ ընտրվելով որպես պատգամավոր։

Պատերազմից հետո նա հայտարարություն էր տարածել, որ դուրս է գալիս խմբակցությունից՝ արժանանալով ոմանց քննադատությանը և ոմանց գովասանքին։ Սոֆյա Հովսեփյանը դեռևս ամուսնացած չէ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!