Պայթյունից մահացած երիտասարդ տղան 44-օրյայի մասնակից էր․ մանրամասներ


Ինչպես արդեն տեղեկացրել էին՝  օգոստոսի տասնհինգի վաղ առավոտի տվյալներով Սուրմալուի պայթյունից մահացածների թիվը հասել է վեցի։

Նրանցից չորսի ինքնությունն արդեն պարզ է (Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան և Գայանե Ավետիսյան), մյուս քաղաքացիների  ինքնությունը պարզելու համար դեռ շարունկավում են աշխատանքները։ Ցավակցում ենք զոհերի ընտանիքներին և համբերություն ցանկանում։ Զոհերի  շարքում է գտնվում մի երիտասարդ՝ Միսակ Մարգարյան, ով պատերազմի մասնակից է եղել։

Նա Չարբախի բնակիչ է։ Այս մասին հայտնում է օգտատեր Սուրեն Հակոբյանը։ Հայրենասեր երիտասարդը չհասցրեց վայելել նաև իր կողմից կերտած հայրենիքում խաղաղ ապրելու հնարավորությունը։

Մեր խորին  ցավակցություններն ենք հղում բոլոր տուժածների ըտանիքներին։ Հիշեցնենք, որ այրված առևտրի կենտրոնում փրկարարական, որոնողական  աշխատանքները շարունակվում են։

Մի շարք քաղաքացիներ իրենց օգնությունն են հայտնել փրկարարներին։ Լիահույս ենք, որ անհետ կորածները կգտնվեն ողջ։ Բոլոր վիրավորներին շուտափույթ առողջացում ենք մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!